Ֆրանսիայի կայարանները կարելի է ուսումնասիրել Google Street View-ով

Կողմնորոշվել Ֆրանսիայի կայարաններում օտարերկրացիներին այսուհետ կօգնի հայտնի Google Street View ծառայությունը։ Որպեսզի օտարերկրացիների համար հեշտացնի Ֆրանսիայի երկաթուղային ցանցում տեղաշարժվելը,  SNCF Gares & Connexions ընկերությունը Google-ի հետ համատեղ առաջարկել է բոլոր ցանկացողներին ծանոթանալ այս կամ այն կայարանի ներքին պլանին  Street View ծրագրի օգնությամբ։
Այսուհետ, 33  կայարանների ներքին տարածքի սխեմա-պլանը և լուսանկարները հասանելի կլինեն Google Map-ի և նրա երկու ծառայությունների՝ Maps Indoor-ի և Street View-ի օգնությամբ․ գրում է  Deplacements Pros-ը։
Maps Indoor-ի օգնությամբ հաճախորդները կարող են գտնել ընտրված կայարանի ցանկացած ծառայություն, այդ թվում՝ ռեստորանները, խանութները, սրճարաններն ու դեպի ելք տանող ճանապարհը։  Յուրաքանչյուր կայարանի պլանը ներկայացված է հարկ առ հարկ։  Street View-ն իր հերթին թույլ կտա վիրտուալ զբոսանք իրականացնել այս կամ այն կայարանում։
You might also like