Պատմական լողավազանը, որտեղ 1946 թվականին առաջին անգամ ներկայացվել են բիկինի լողազգեստները, կրկին բացվել է հանրության առջև, բայց մեկ օրվա տոմսը, որը արժե 180 եվրո, ամեն զբոսաշրջիկի գրպանին հասանելի չէ: Մայիսի 19-ին բացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահայտնի լողավազանը՝ Molitor-ը:
Լողավազանը կառուցվել է հարյուր տարի առաջ և հենց այստեղ են առաջին անգամ ներկայացվել բիկինի լողազգեստենրը: Ինչպես գրում է the Local-ը՝ լողավազանում մեկ օր կարելի է անցկացնել միայն 180 եվրո վճարի դիմաց՝ հնարավորություն ստանալով մուտք գործել 50-մետրանոց բաց և 33-մետրանոց փակ լողավազան: Բայց նրանք, ովքեր ունեն ավելորդ գումար, կարող են վճարել 1 200 եվրո, որպեսզի դառնան փակ ակումբի անդամ, և տարեկան վճարեն 3 300 եվրո:
Molitor-ը փակվել է 1989 թվականին և շուտով վերածվել է ավերակների, բայց 2008 թվականին որոշում է կայացվել վերանորոգել հայտնի լողավազանը: Եվ փակումից 25 տարի անց այն կրկին նոր կյանք է ստացել: