Այն բանից հետո, ինչ 2008 թվականին Ֆրանսիայում արգելվեց ծխել հասարակական վայրերում, շատ ֆրանսիացիներ որոշեցին անցնել էլեկտրոնային ծխախոտի, բայց Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տյուրեյնը ցանկանում է արգելք մտցնել նաև այս ծխախոտների համար:
Չնայած գիտնականների դրական կարծիքներին` առողջապահության նախարարը մտադիր է արգելել էլեկտրոնային սիգարետները, որոնք այժմ ազատ կարելի է օգտագործել բարերում և սրճարաններում, որտեղ ավանդական ծխախոտները համարվում են օրենքից դուրս: