Ամանորին Օռլեանում խորհուրդ չի տրվում հարբել

Եթե դուք նախատեսւոմ եք ամանորը նշել ֆրանսիական Օռլեան քաղաքում, ապա չմոռանաք, որ քաղաքի ոստիկանությունը ուշադիր հետևելու է, թե որքան եք դուք խմում: Օռլեանի իշխանությունները, հոգնելով աղմկոտ երեկույթներին հակաիրավական վարքագիծ դրսևորող հարբած մասնակիցներից, որոշել են տուգանել հասարակական անդորրը խախտողներին:

France: Drunk in New Orleans on New Year is not recommendedՏուգանքը կազմում է շուրջ 120  եվրո. գրում է The Local-ը: Ամեն տարի շուրջ 250–300 մարդ ձերբակալվում է ոստիկանության կողմից: Ծախսերը փակելու համար քաղաքային իշխանությունները սահմանել են 120  եվրոյի չափով նոր տուգանք խմելու սիրահարների համար: Այն դեպքում, եթե կարիք լինի բժիշկ կանչելու, տուգանքի չափը կհասնի  150 եվրոյի:

You might also like