Ֆրանսիական ընկերությունը ստեղծել է նոր «Հալալ թեստ», որը հնարավորություն է տալիս մահմեդականներին արագ որոշել, թե այս կամ այն սնունդը պարունակում է արդյոք խոզի միս կամ ալկոհոլ:
Այս թեստը շատ օգտակար կլինի զբոսաշրջիկներին, ովքեր մեկնում են օտար երկրներ: Նոր թեստը, որը սնունդի մեջ գտնում է մահմեդականների համար արգելված բաղադրիչներ, արժե 6.9 եվրո կամ 125 եվրո՝ 25-հատանոց փաթեթի համար: Հալալ թեստը գործում է նույն սկզբունքով՝ ինչ հղիության թեստը:
Բավական է այն իջեցնել տաք ջրով լցված բաժակի մեջ, որում առկա է սնունդից մի մասնիկ, և սպասել մի քանի րոպե: Թեստի մեկ գիծը բացասական է, իսկ երկուսը՝ դրական. սնունդում առկա է խոզի միս կամ ալկոհոլ. գրում է The Local-ը: