Ֆրանսիական կարծրատիպերից մեկն է․ մարդիկ, ովքեր զրուցում են սրճարանների բացօթիկում մեկ, երբեմն էլ, արդեն դատարկ սուրճի բաժակի շուրջ։ Դա ֆրանսիացիների համար սովորական երևույթ է․ պատվիրել սուրճ սրճարանում և մեկ, ինչու ոչ, նաև երկու ժամ զրուցել այս կամ այն բանից՝ առանց նոր պատվեր տալու կամ ազատելու սեղանը մյուս հաճախորդների համար։
Տուլոնում La Réale սրճարանի սփականատեր Ժան Միշել Բոնուսը որոշել է վերջ դնել այդ սովորությանը և բարձրացրել սուրճի գինը մինչև տասը եվրո, որպեսզի ազատի իր սրճարանի բացօթիկը պարապ զրուցողներից։ Սուրճի գինը բարձրանում է ամեն օր ժամը 17-ից․ գրում է The Local-ը։
Սկզբում սրճարանի սեփականատերը որոշել է առհասարակ սուրճ չմատուցել ժամը 17-ից հետո, բայց դա բողոքի մեծ ալիք է բարձրացրել, և սեփականատերը պարզապես բարձրացրել է ավանդական ըմպելիքի գինը։