Մինչև սեպտեմբերի 30-ը փարիզաբնակներին սպասվում է եզակի հնարավորություն իրենց կրեատիվ ընդունակությունները ստուգելու համար. նոր բացվող մարզական կենտրոնի համար ընտրել անվանում, որը կբացվի 2014 թվականի վերջին:
Երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքային խորհուրդը դեռևս 2011 թվականից 400 քառակուսի մետր տարածք ունեցող սրահների վերազինման հարց է բարձարցրել: Այն ժամանակ էլ որոշվել է այդ հրապարակը հատկացնել պարկուրին՝ ժամանակակից երիտասարդական շարժմանը: Ժամանակակից պահանջները բավարարելով՝ իշխանությունները ոչ միայն այդ հրապարակը նվիրեցին սպորտային ակումբին, այլև հնարավորություն ընձեռեցին փարիզաբնակներին հենց իրենք ընտրեն տեղի անվանումը՝ տարբերակները տեղադրելով parkour.paris.fr կայքում:
Լավագույն տարբերակի քվեարկումը և ըտրությունը կանցկացվի սեպտեմբերի վերջին, իսկ հաղթողի անվանումը կհրապարակվի հոկտեմբեր ամսին Paris.fr и jeunes.paris.fr կայքում: