Փարիզի քաղաքապետը, ողջունելով Դևիդ Բեքհեմի 5-ամսյա պայմանագրի ստորագրումը ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հետ, նշել է, որ Բրիտանիայի ֆոտբոլի ազգային հավաքականի նախկին ավագի ներկայությունը Փարիզում, կավելացնի Փարիզի տեսարժան վայրերի հավաքածուն ևս մեկով, այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը կամ Նոտր Դամ տաճարը:
Բերտրան Դելանոն Եվրոպա 1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սա շատ լավ նորություն է, որը կավելացնի Փարիզի գրավչությունը, քանի որ Բեքհեմը մեծ ֆուտբոլիստ է` սիրված ամբողջ աշխարհում: Ի դեպ, քաղաքապետը այդքան էլ սխալ չի արտահայտվել, քանի որ Լոնդոնի թաղամասերից մեկում Բեքհեմ ընտանիքի հայտնվելը այդ թաղամասում ավելացրել է զբոսաշրջիկների թիվը: