Ֆրանսիա. Անտիկ արենան դարձել է ինքնասպանների սիրած վայրը

Ֆրանսիական Նիմ քաղաքի ղեկավարությունը արգելել է միայնակ մարդկանց մուտքը պատմական հռոմեական ամֆիթատրոն,  որպեսզի կասեցնի մի շարք ինքասպանություններ: Վերջին երկու ամիսներին հինգ մարդ ինքնասպան է եղել` նետվելով 27 մետր բարձրությունից: Հենց այսքան է հնագույն արենայի բարձրությունը:

 historic Roman amphitheater

Ինքնասպանությունների ալիքը ստիպել է քաղաքի իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ ամենը կանխելու համար: Լավագույն լուծումը դարձավ 2000-ամյա ամֆիթատրոնի մուտքը փակելը  միայնակ այցելուների  համար: Հնագույն շինության տնօրեն Միխայել Կոզիգոն La Provence-ին տված հարցազրույցում ասել է, որ դա անհրաժեշտ քայլ էր:

 historic Roman amphitheater

Նա նաև հավելել է, որ սա չի վերաբերվում խմբային այցերին, և արգելքը կհեռացվի, երբ իրավիճակը կարգավորվի: Նիմի ամֆիթատրոնը  կառուցվել է մ.թ.ա.  70 թվականին, իսկ 1863 թվականին վերակառուցվել  է ցլամարտերի համար:

You might also like