Բոլոր նրանց համար, ովքեր չեն բավարարվում Փարիզը Էյֆելյան աշտարակից տեսնելով, Airship Paris ընկերությունը պատրաստել է նոր հետաքրքրաշարժ ճանապարհորդություն՝ թռիչք դիրիժաբլով: Դիրիժաբլը 75 մետր երկարություն ունի, մեկ ժամում զարգացնում է 70 մղոն արագություն և բարձրանում է 300 մետր բարձրություն:
Ինչպես վստահեցնում է ընկերությունը՝ դա բացառապես անվտանգ ճանապարհորդություն է, քանի որ դիրիժաբլը լցված է հելիումով, որն էլ ավելի ապահով է, քան պրոպանը: Ինչպես գրում է The Local-ը՝ թռիչքները կլինեն օրվա մեջ 7 անգամ և կտևեն մինչև սեպտեմբերի վերջը: Airship Paris-ը առաջարկում է զբոսաշրջիկներին իրենց Պոնտուազե բազայից 4 տարբեր տուրեր: Տուրի արժեքը 250-650 եվրո է: Թռիչքները կանցկացվեն Փարիզի, Շանտիլիի, Վերսալի և Վեքսեն ազգային պարկի վրայով: