Փարիզի տարբեր անկյուններում սկսել են հայտնվել աղվեսներ: Մասնագետները շտապում են հավաստիացնել քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, որ այդ կենդանիները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, իսկ նրանց ներկայությունը քաղաքում վկայում է լավ բնապահպանության մասին:
Աղվեսները հայտնվել են ոչ միայն կանաչ տարածքներում, ինչպիսիք են՝ Boulogne կամ Vincennes անտառները, այլև քաղաքի կենտրոնում՝ Լյուքսեմբուրգյան այգում (jardin du Luxembourg), Բյուտ-Շոմոն այգում (Buttes-Chaumont) և Հանրապետության հրապարակում (place de la République), ինչպես նաև՝ Փարիզի հարավ-արևմտյան բնակելի թաղամասերում:
Կենդանիներին ձգում է սնունդի առատությունը, որը նրանք հեշտությամբ կարող են գտնել քաղաքի փողոցներում և աղբամաններում, ինչպես նաև կրծողների, որոնք լցված են ամբողջ քաղաքում. հայտնում է Tout-paris.org-ը: