Օրերս շատ հետաքրքիր տեսարժան վայր է բացվել Շվեյցարիայի խոշոր քաղաքներից մեկում։ Ցյուրիխի Munsterhof հրապարակում սկսել է գործել շատրվան, որից հոսում է գինի։
Գինով փոքրիկ շատրվանը գործում է հիմնականի կողքին փորձնական ռեժիմով։ Նախագծի հաստատման ճանապարհին նրա հեղինակները բախվել են շատ խոչընդոտների, սակայն, վերջիվերջո, գինի հոսեց շատրվանից։ Թեև, արդյունքում որոշում կայացվեց ջրի փոխարեն այն գինով լցնել միայն տոնական օրերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սլովենիան հայտարարել էր շատրվանի շինարարության մասին, որից պետք է հոսի գարեջուր։