Անգլիական Նորթհեմփթոն կոմսության բնակիչ Ջեք Փեյջը (Jack Page),միգուցե, համարվի ամենաանհաջողակ ճանապարհորդն աշխարհում: Ինչպես գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին, արտակարգ իրավիճակների 29-ամյա մասնագետի ցանկացած ճանապարհորդություն վերածվում է աղետի:
Վերջին տասը տարվա ընթացքում Փեյջը ճանապարհորդության համար ընտրում է էկզոտիկ ուղղություններ, սակայն նրան ամենուր հետևում են անհաջողությունները: Օրինակ, Բիրմայում ճանապարհորության ընթացքում նրա գնացքը դուրս է եկել երկաթգծերից, և անգլիացին այնտեղ մնացել է 36 ժամ: Բորնեոյի անմարդաբնակ կղզիներից մեկում նրա սննդային պաշարները կերել են մողեսները:
Հնդկաստանում Փեյջի վրա կով է հարձակվել, Էվերեսը նվաճելու ընթացքում նա վարակվել է լյամբլիոզով, որը մարսողական համակարգի պարազիտային վարակ է:
2015 թվականին Չերնոբիլ այցելության ժամանակ նա հայտնվել է բողոքի ցույցի մեջ, որտեղ նրան ստիպել են ջնջել տեսախցիկի բոլոր լուսանկարները:
Փեյջը նշել է, որ իր ընկերուհի Էլիսը կարծում է, որ խաղաղ հանգստի համար իրենք պետք է ընտրեն ոչ էքստրեմալ, օրինակ՝ լողափնյա հանգիստ: