Ավելի լավ պատկերացում պետական կառույցի մասին ունենում ես այն ժամանակ, երբ այցելում ես նախագահան նստավայր: Օրինակ, Բրազիլիայում նախագահական նստավայրի մոտ չի կարելի կանգ առնել, և զբոսաշրջիկները պետք է ընթացքի մեջ լուսանկարվեն: Մոսկվայում զբոսաշրջիկները զբոսնում են Կրեմլի տարածքում և այցելում են բազմաթիվ թանգարաններ, բայց պետության ղեկավարի նստավայրին` Կրեմլի Մեծ Պալատին մոտենալ նույնպես չի թույլատրվում: Իսկ Վաշինգտոնում` Սպիտակ Տանը, Բարաք Օբամային չի զարմացնում զբոսաշրջիկների խմբերը, որոնք ամեն օր այցելում են նախագահական նստավայր` ծանոթանալու Ամերիկայի պատմությանը: Forbes-ը ընտրել է այն 10 նախագահական նստավայրերը, որտեղ կարող է այցելել յուրաքանչյուր զբոսաշրջիկ:
1.Հելսինկիի Նախագահական պալատը, Ֆինլանդիա
Կաուպատորիի հրապարակի նախագահական պալատը շրջապատված է մասայական շինություններով` Շվեդիայի դեսպանությունով և քաղաքապետարանով, այդ պատճառով համեստ տեսք ունի: Եթե ելքային կողմում չլինեին երկու ժամացույցները, դժվար թե հնարավոր լիներ գուշակել այդ շինության պետական կառույց լինելը: Կառույցի դիմաց կանգնեցված է Ալեքսանդր 2-րդի հուշարձանը. դա XIX դարում եղել է Ֆինլանդացի մեծ իշխանների, ռուս կայսրերի նստավայրը, իսկ 1919 թվականին, երբ Ֆինլանդիան ընդունեց սահմանադրությունը և իրեն հռչակեց անկախ պետություն, այստեղ եկան նախագահները: Սրահի ինտերիերը կատարված է հյուսիսային կլասիցիզմի ոճով: Հայելիները, բյուրեղապակյա ջահերըև վարագույրները հանդիսավոր և միևնույն ժամանակ շատ զուսպ տեսք ունեն: Պալատը այցելուների համար բաց է լինում տարվա մեջ մեկ անգամ, այդ պատճառով տոմսերի համար պետք է նախօրոք մտածել: Հարկ է նշել, որ ֆին նախագահները որպես նստավայր ավելի շատ նախընտրում են մեկ այլ` Մյանտյունիեմ առանձնատունը:
2.Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ
200 տարիների ընթացքում Սպիտակ տունը եղել է ժողովրդավարական երկրի նախագահական վարչակազմի նստավայրի վառ օրինակը: Առաջինը, ով բացեց Սպիտակ տան դռները, եղել է նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, ով 1805 թվականի երդման արարողությունը այդտեղ անցկացրեց: Հյուրընկալության ավանդույթը եկել է նախկին նախագահներից և մինչև այժմ էլ այդպես շարունակվում է: Այսօր Սպիտակ տուն կարող են այցելել ցանկացած օր, բացի կիրակի և երկուշաբթի օրերից: Տոմսերի համար լավ կլինի նախօրոք մտածել, օրինակ կես տարի շուտ: Կայքում ասվում է, որ տոմս կարելի է ստանալ էլեկտրոնային նամակ ուղարկելով քո կոնգրեսմենին: Օտարերկրացիների խորհուրդ է տրվում դիմել դեսպանատուն: Զբոսաշրջիկների համար նախատեսված 132 սենյակներից բաց են միայն իննը: Այցելուները կարող են տեսնել Օվալաձև սենյակը` նախագահի աշխատասենյակը, Երկնագույն սենյակը, որտեղ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո պատերին կախել են իր ճաշակին համապատասխան Մարկ Պոտկոյի և Ջանսպերա Ջոնսի աբստրակցիոն գեղանկարները, ինչպես նաև` լուսանկարել Վերմելյան սենյակը և գրադարանը: Բացի դրանցից, այցելուները կարող են զբոսնել Սպիտակ Տան այգիով և տեսնել Միշել Օբամայի կողմից ստեղծված բանջարանոցային այգին. առաջին տիկինը առողջ սննդի ջատագովն է:
3. Վիլնյուսի նախագահական պալատը, Լիտվա
Պալատի աշխատելաոճը գրեթե նույնն է, ինչ որ Սպիտակ Տանը: Առաջին հերթին այստեղ են թողնում զբոսաշրջիկներին: Էքսկուրսավարների խմբերը, որոնք բաղկացած են 25 հոգուց մտնում են կառույց անգամ այն ժամանակ, երբ նախագահ Դալյա Գրիբուսկայտեն նիստ է անցկացնում: Տոմսերը անվճար են, պետք է պատվիրել կայքով և գալ նշված օրը: Պալատի այն հատվածը, որը նախատեսված է զբոսաշրջիկների համար, վերանորոգումից հետո դարձել է մաքուր և գեղեցիկ, իսկ մյուս մասը` դատարկ և անհարմար: Չի բավականացնում նկարները, գոբելենները, քանդակները, ժամերը և լուսամփոփները, բոլոր այն առարկաները, որոնք բնակության վայրի տպավորություն կթողնեն: Էքսկուրսիաները անցկացվում են ամեն ուրբաթ ժամը 16:30-ից և շաբաթ օրերին ժամը 9:00-ից մինչև 14:30-ը:
4.Ելիսեյան պալատ, Փարիզ, Ֆրանսիա
Լյուդովիկոս XV-ը այս առանձնատունը ձեռք է բերել Լատուր դ’Օվերն ընտանիքից իր սիրելի տիկին դե Պոմպադուրի համար, որի բազմաթիվ կիսանդրիներն էլ այժմ զարդարում են պալատի սրահները: Պետական կարիքների համար պալատը սկսվեց օգտագործվել ավելի ուշ` Նապոլեոն Բոնապարտի օրոք: Ներքին հարդարանքը բարոկկո ոճի լավագույն ավանդույթներով է արված. բրոնզե մոմակալներ, բյուրեղապակյա ջահեր, փորագրված կահույք և անտիկ դարաշրջանի դիցաբանական և ավետարանական պատկերներով գոբելեններ: Նախագահան առանձնասենյակը գտնվում է Ոսկե սրահում: Ֆրանսիայի առաջնորդը նստում է էլեգանտ փայտե սեղանի շուրջ` մեջքով դեպի մարմարե բուխարին, ոտքերի տակ տարածված է Sovereign-ի «Սիրո տոն» գորգը, իսկ ազատության, հավասարության և եղբայրության մասին վկայում է միայն շիվերով հյուսած աթոռը, որի վրա էլ նստում է նախագահը: Զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել նախագահական նստավայր ընդամենը տարին մեկ անգամ` սովորաբար սեպտեմբեր ամսին:
5.Կվիրինալյան պալատ, Հռոմ, Իտալիա
Այստեղ հնարավոր է այցելել ամեն կիրակի ժամը 8:30-ից մինչև 12:00-ը և ընդամենը 5 եվրոյով: Իտալիայի Հանրապետության ներկայիս նախագահ Ջորջիո Նապոլիտանոն նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից, բայց պաշտոնական կայքում նրա նկարը դեռևս չի հայտնվել: Նախագահական բաժինը ավարտվում է նախկին նախագահ Կառլո Չամպիով: Այդպես է նաև պալատի բացատրական նշանները: Շենքը կառուցվել է XVI դարում` որպես Գրիգորի XIII Հռոմի Պապի ամառային նստավայր, այդ պատճառով կառույցը կաթոլիկ տաճարի տպավորություն է թողնում: Նախագահի առանձնասենյակը զարմանալիորեն համեստ է. երկու բյուրեղապակյա ջահեր, ոսկե շրջանակով հայելիներ, մարմարե բուխարի, էլեգանտ զույգ աթոռներ և շքեղ բազմոց: Սենյակի զուսպ ձևավորումը լրացնում է Հայելային սրահի հարուստ զարդարանքը, որը նախատեսված է շքանշանները շնորհելու, հանդիսավոր ընթրիքների և պետական արարողությունների համար: Հայելիները տեղադրված են պատուհանների հետ հերթականությամբ, պատերը պատված են սպիտակ մետաքսով և զարդարված են ոսկե շքանշաններով: Պալատը իր Հայելային սրահի առկայությամբ պարտավոր է նապոլեոնյան օկուպացիային. այդ գաղափարը պատկանել է կայսրին:
6.Կասա-Ռոսադա, Բուենոս-Այրես, Արգենտինա
Բուենոս-Այրեսի ամենալուսանկարվող շենքը Մայա հրապարակի Կասա-Ռոսադան է: Արգենտինայի նախագահները այստեղ աշխատում են, ոչ թե բնակվում: Կասա-Ռոսադայի պատշգամբից ժողովրդին է դիմել Էվա Պերոնը և խնդրել է, որպեսզի նրանք չարտասվեն իր համար: Այդ դրվագը մեզ հայտնի է «Էվիտա» ֆիլմից, որի գլխավոր դերակատարը Մադոնան է եղել: Նախկին նախագահ Կառլոս Մենեմը 1996 թվականին համաձայնվել է նախագահական նստավայրը տրամադրել` որպես նկարահանման հրապարակ: Արգենտինացիները իրենց հերթին պատշգամբը ասոցացնում են Լեոպոլդո Գալտերիի ելույթի հետ, որը 1982 թվականին այդտեղից պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների պատճառով: Պալատը ներկված է վարդագույն գույնով ոչ նրա համար, որ այժմյան նախագահը կին է` Կրիստինա Ֆերնանդեսը: Շենքի տարօրինակ գույնի համար երկու տարբերակ կա: Առաջին տարբերակը դա քաղաքականն է. կառուցման ժամանակ 1800-ական թվականներին քաղաքականության մեջ պայքարում էին երկու կուսակցություններ` սպիտակ ունիտարիստները և կարմիր ֆեդերալիստները, իսկ վարդագույնը պետք է միավորեր նրանց: Երկրորդ տարբերակը, այսպես ասած, կենցաղային է, շենքը ներկել են կովի արյունով, որը չորանալուց հետո վարդագույն երանգ է ստացել: Ժամը մեկ պալատում տեղի է ունենում պահակների հերթափոխ: Կասա-Ռոսադան հանրության համար բաց է շաբաթ և կիրակի օրերին առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 6-ը:
7.Նախագահական պալատ, Թայբեյ, Թայվան
Թայվանի (Չինական հանրապետության) այժմյան ղեկավարը` Մա Ինցզյուն, շատ հեռու է գնացել ղեկավարման չինական ոճից, նրան ավելի հարազատ է թափանցիկությունը և անկեղծությունը: Այդ պատճառով թայբեյական նախագահական պալատ հանրությունը կարող է այցելել ամեն օր ժամը 9-ից մինչև 11:30-ը: Շենքը կառուցված է արևելյան բարոկկո ոճով ճապոնացի ճարտարապետ Յուհեիժի Նագանոյի կողմից: Վեց հարկանի պալատը ունի 130 մետր երկարություն, որի պատճառով էլ բնակելի շենքի տպավորություն է թողնում: Համաձայն Ֆեն Շույի կանոնների` կենտրոնական մուտքը նայում է արևելքին: Էքսկուրսավարները, որոնք խոսում են չինարեն, ճապոներեն և վատ անգլերեն, ուղեկցում են սրահներով և պատմում են Թայվանի երեք ժամանակների պատմությունը, երբ այն պատկանել է Ճապոնիային, և նաև այն ժամանակվա մասին, երբ պատկանել է չինացի կոմունիստներին: Այս պահին տեղի են ունենում խոսակցություններ, այն մասին, թե արժե արդյոք կենտրոնական մուտքի մոտակայքում գտնվող զինվորական զորահանդեսների համար նախատեսված հրապարակը ասֆալտապատել և վերածել հսկայական գեղատեսիլ այգու:
8.Մալականանգ պալատ, Մանիլա, Ֆիլիպիններ
Սպիտակաթույր Մալականանգ պալատը զարդարում է ֆիլիպինյան ազգային դրամի 20 պեսոն: Շենքը կառուցված է նեոգաղութային ոճով` ամերիկյան Սպիտակ Տան մոտիվներով: Ժամանակակից ֆիլիպինյան առաջնորդների բրոնզաձույլ կիսանդրիներին հաջորդում է ամերիկյան նախագահների և XVIII-XIX դարերի իսպանական քաղաքական գործիչների կիսանդրիները: Ֆիլիպինները ունեցել է մի քանի ժամանակաշրջան` իսպանական, ամերիկյան և իր սեփականը` հետհեղափոխականը: Պալատի սրահներում, բացի օտարերկրյա ղեկավարների կողմից արված նվերներից, կարելի է տեսնել նախկին ղեկավարների անձնական իրերը, օրինակ` Ռամոն Մագսայսի ձիավարության համար նախատեսված երկարաճիտ կոշիկները կամ Գլորի Արրոյոյի մանյակը: Պալատը բաց է ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, տոմսի արժեքը` 200-500 ֆիլիպինյան պեսո` կախված այցելության վայրից: Սրահներ այցելությունը սահմանափակ է, որպեսզի չխանգարեն այժմյան նախագահ Բենիգնո Ակինոյի գործունեությանը: Ասում են, որ նա աշխատում է օրը 24 ժամ և երբեք չի հանգստանում, իսկ անձնական բնույթի հարցերին պատասխանում է հետևյալ կերպ. «Իմ կյանքը ինչպես կոկա կոլան սկզբից սովորական էր, հետո` թեթևացած, իսկ այժմ` ամբողջապես զրոյացած»:
9.Լա-Մոնեդա, Սանտիագո, Չիլի
Լա-Մոնեդա պալատը կառուցված է նեոկլասիցիզմի ոճով և 1846 թվականից ծառայում է որպես չիլիական նախագահական նստավայր: Պալատի պատերի ներսում ամենաողբերգական պատմությունը եղել է 1973 թվականին Ագուստո Պինոչետի ղեկավարությամբ տեղի ունեցած զինվորական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալենդեյի ինքնասպանությունը: Շինության մոտ մինչև այժմ էլ բերում են ծաղիկներ և պաստառներ` նվիրված Ալենդեյին: 2003 թվականին նախագահ Ռիկարդո Լագոսը (Չիլիի պատմության մեջ երկրորդ սոցիալիստ նախագահը) պալատը բացել է այցելուների համար: Աշխատանքային ժամերն են 10:00-ից մինչև 18:00-ն բոլոր աշխատանքային օրերին: Էքսկուրսիայի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել բոլոր չիլիացի նախագահների լուսանկարները, ինչպես նաև` ծանոթանալ լայնածավալ դրամագիտական հավաքածուի հետ. Լա-Մոնեդան (իսպաներենից թարգմանաբար նշանակում է մանրադրամ) 1814-1929թթ. եղել է մանրադրամի պալատ: Բացի դրանից, հյուրերի ուշադրությունը անպայման կգրավի սկանդալային 50 պեսոն, որը թողարկվել է 2008 թվականին և որի վրա պետության անվանումը սխալ է գրված. Chile-ի փոխարեն այնտեղ գրված է Chiie:
10.Նախագահական պալատ, Վարշավա, Լեհաստան
XVII դարում կառուցված պալատը 1994 թվականից դարձել է նախագահի աշխատավայրը: Մարմարե քարերը, բարոկկո ոճի պահարանները և ձեռագործ գորգերը ներկա են յուրաքանչյուր սենյակում: Հավանաբար, ամենաէլեգանտ տարածքը ռոկոկո սրահն է, որը նաև անվանում են կանացի. այնտեղ թեյի սեղանի շուրջ հավաքվում են առաջին տիկնայք, մինչև ամուսինները բանակցում են: Սրահը զարդարում են նկարների և սպասքի հավաքածուները` բերված տարբեր երկրների ղեկավար անձանց կողմից: Շատ գեղեցիկ է նաև Պարասրահը, որի ամբողջ տարածքով զարդարված է ջահերով: Այստեղ հանրապետության նախագահը հարցազրույցներ է տալիս և ելույթ է ունենում լեհ ժողովրդի համար: Պալատի մուտքը անվճար, բայց տոմսերը պետք է նախօրոք պատվիրել կայքի միջոցով: