Ամառային զբոսաշրջային սեզոնի մեկնարկից առաջ Marco Polo բրիտանական պարբերականը որոշել է թողարկել հայհոյախառն արտահայտություններով զրուցարանի մի ամբողջ շարք: Զբոսաշրջիկների համար նախատեսված զրուցարանում առկա են իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն…հայհոյանքներ: Անսովոր զրուցարանը նախատեսված է անգլալեզու զբոսաշրջիկների համար և պետք է օգնի նրանց հակամարտությունները լուծելու հարցում: Ինչպես պատմել են խմբագրությունում՝ իրենց գրքերի շնորհիվ բոլոր ցանկացողները կարող են վիճել ավելի լավ, քան տեղաբնակները: Զրուցարանը պարունակում է ոչ միայն կոնկրետ բառեր և արտահայտություններ, այլև՝ դրանց բացատրությունները և վիրավորանքի չափը, ինչպես նաև՝ իրավիճակները, թե երբ կարելի է օգտագործել տվյալ հայհյանքները: Marco Polo-ում հավելել են, որ կոնֆլիկտային իրավիճակներում այլևս զբոսաշրջիկները կարիք չեն ունենա գրպանները մտնել անհրաժեշտ բառերը գտնելու համար: