Նորվեգիայի Ֆորսան համայնքում գտնվող 604 մետր բարձրությամբ Պրեկեստուլեն քարափը Լյուսե – ֆյորդի վրա համարվում է երկրի ամենահայտնի ազգային տեսարժան վայրերից մեկը: Սակայն շատ զբոսաշրջիկներ չեն հետևում անվտանգության կանոններին՝ կապված մեծ բարձրության հետ:
Քարափ այցելած տեղաբնակներից մեկը լուսանկարել է մի խումբ զբոսաշրջիկների, որոնք իրենց երեխայի կյանքը վտանգի են ենթարկել: Ծնողները իրենց մեկ տարին չլրացած փոքրիկին նստեցրել են անդունդի եզրին և մի քանի մետր հեռու գնացել, որպեսզի լուսանկարեն նրան:
Նորվեգացու հրապարակած լուսանկարը քննարկումների բուռն ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Տեղաբնակները պնդում են, որ պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի նման անպատասխանատու զբոսաշրջիկներին կարողանան պաշտպանել ռիսկերից: