Վերոնայում սիրային նամակների համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն տուգանք վճարել

Իտալական Վերոնայի հյուրերին խստիվ արգելվել է գրություններ գրել և սիրային նամակներ թողնել հայտնի Ջուլիետի Տան պատերին: Քաղաքային խորհուրդը  500 եվրո տուգանք է սահմանել նման հաղորդագրություններ և գրաֆիտի թողնելու, ինչպես նաև՝ Տան բակում սնունդ կամ խմիչք օգտագործելու համար: «Ջուլիետի Տան»  բակ, որը երբևէ պատկանել է Դալ Կապպելլո ընտանիքին (Կաբուլետտի ընտանիքի նախատիպը), ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ. հայտնում է Ինտերֆաքսը: Նրանցից շատերը սիրային գրություններ են թողնում գրաֆիտիի և թղթե թերթիկների տեսքով, որոնք պատերին ամրացնում են կպչուն պիտակների կամ մաստակի օգնությամբ:

Դա էլ իր հերթին զգալի վնաս է հասցնում հուշարձանին և փչացնում նրա տեսքը: Նման օրենք արդեն հրապարակվել է 2004 թվականին. հայտնում է  Dailymail.co.uk-ը: Սակայն այն ժամանակ տուգանքները մեղմ էին , և զբոսաշրջիկները հետզհետե դադարեցին վախենալ դրանցից: Ընդ որում, Վերոնայում սիրահարներին հնարավորություն տրվում է արտահայտել իրենց զգացմունքները. տան բակում կտեղադրվեն հատուկ շարժական վահանակներ, որին հնարավոր կլինի ամրացնել խոստովանության  թղթերը կամ հատուկ ներկով գրել Ձեր սիրո մասին:

Իսկ եթե ծանոթ չեք սիրահարների այդ սովորությանը, առաջարկում ենք դիտել «Ջուլիետի նամակները»  ֆիլմը 🙂

 

You might also like