Թայլանդում սկսվել է անօդաչու, ռադիոկառավարվող թռչող սարքերի գրանցման ընթացակարգ։ 90 օրվա ընթացքում դրոնների բոլոր սեփականատերերը պետք է իրենց սարքավորումները ներկայացնեն գրանցման։
2018 թվականի հունվարի 1-ից չգրանցված դրոնների կիրառումը կգնահատվի՝ որպես օրինախախտում։ Այդ արարքի համար առավելագույն պատիժը սահմանված է 100 000 THB տուգանք և/կամ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։