Muzbnb անունը կրող նոր ծառայությունը թողարկվել է հատուկ մահմեդականների համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց կրոնական առանձնահատկությունները նույնիսկ ճանապարհորդության ընթացքում։
Այդպիսով, օնլայն հարթակի օգտատերերը կարող են ընտրել բնակության վայր, որի տարածքում արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ և այնպիսի մթերքներ, ինչպիսին է՝ խոզի միսը։ Muzbnb-ի հաճախորդների համար նաև կարևոր է աղոթատեղիի, մոտակայքում մզկիթի և հալալ մթերքների խանութի առկայությունը։ Ճանապարհորդները կարող են ընտրել տներ և բնակարաններ, որոնք նախատեսված են բացառապես մեկ սեռի ներկայացուցիչների համար։
Muzbnb-ի առաջարկած տները հասանելի են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մալդիվյան կղզիներում, Ֆրանսիայում, Խորվաթիայում, Սինգապուրում, Հնդկաստանում, Նոր Զելանդիայում և Եգիպտոսում։
Ի դեպ, Airbnb-ի հայտնի ծառայության նման այլընտրանքները նորություն չեն․ վերջերս թողարկվել է Noirbnb պորտալը այն ճանապարհորդների համար, ովքեր դարձել են ռասսայական խտրականության զոհ։