Հարուստ չինացիների համար կփակվեն Եվրոպայի թանգարանները

Մարտի տասին Ֆրանսիայի և Նիդեռլանդների  մի քանի աշխարհահռչակ թանգարաններ կարող են անհասանելի դառնալ զբոսաշրջիկների համար: Հարուստ չինացիների մի խումբ վճարել է Փարիզի Լուվր և Պոմպիդու Կենտրոն, ինչպես նաև Ամստերդամի Ազգային թանգարան (Rijksmuseum)  և Վինսենտ Վան Գոգի թանգարան մասնավոր այցելության համար:

Louvre

Ինչպես հայտնում է Утро.ru-ն` ուղևորության կազմակերպիչը չինական տուրիստական ընկերությունն է, որը իր հաճախորդներին առաջարկում է  Էքսկլյուզիվ հանգիստ: հայտնի է, որ խումբը կազմաված կլինի տաս հոգուց, որոնցից յուրաքանչյուրը կունենա անձնական էքսկուրսավար-թարգմանիչ, անհատական մենեջեր և վարորդով ավտոմեքենա:

Rijksmuseum

Տասնօրյա տուրը,  Chinadaily.com-ի տվյալներով, ճանապարհորդներից յուրաքանչյուրին արժեցել է $23 հազար դոլար: Չինաստանում ավելի քան 2.7 միլիոն մարդ ունի 6 մլն. յուան (ավելի քան $950 հազար դոլար) կարողություն: Ըստ հարցումների` նրանց 60%-ը պատրաստ է ընտրել շքեղ,  Էքսկլյուզիվ ճանապարհորդություն:

You might also like