Շոկոլադե հյուրասիրությամբ ավտոբուսը սկսել է երթևեկել Դուբայի և Աբու Դաբիի փողոցներով: Բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում ավտոբուս, տեսարժան վայրերի և առևտրի կենտրոնների կանգառների ժամանակ, կստանան անվճար քաղցրավենիք: Ինչպես գրում է «Ռուսական Էմիրությունները»՝ 1967 թվականին թողարկված Routemaster ավտոբուսը բերվել է Լոնդոնից:
Մեքենան կարգավորվել է այնպես, որ այն դառնա իսկական շոկոլադի ֆաբրիկա՝ անիվների վրա: Ավտոբուսում կա շոկոլադի 150 հազար կտոր: ԱՄԷ-ում շոկոլադի համաշխարհային արտադրողների կազմակերպած ակցիան կտևի մինչև հունվարի 16-ը: Ավտոբուսի տեղաշարժերին բոլոր ցանկացողները կարող են հետևել Twitter-ի օգնությամբ #chocolatebus հեշտեգով: