Չինաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը այցելելու համար ստեղծվել է ազգային տարեկան բաժանորդագրություն: Բաժանորդագրությունը արժի $24 դոլար և հնարավորություն է տալիս տիրոջը անվճար այցելել ավելի քան 800 հուշարձան, այգի, թանգարան և այլ զբոսաշրջային օբյեկտներ Չինաստանի 16 նահանգներում և համայնքներում: Բայց զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ունեցող որոշ տեսարժան վայրեր, այնուամենայնիվ, ունեն վճարովի մուտք, մասնավորապես՝ Չինական Մեծ պատը և Մին դինաստիայի կայսրերի դամբարանները:
Պեկին և Տանցզին նահանգները կարևոր տեղ են զբաղեցնում այս նախագծում. շուրջ 100 զբոսաշրջային օբյեկտ բաց են անվճար միանգամյա և բազմանգամյա այցելության համար երկու հարևան քաղաքներում: Ամենամյա բաժանորդագրությունը այժմ կարելի է ձեռք բերել Պեկինի ավելի քան 20 այգիներից, որոնց թվում են՝ Չժունշան և Յույանտան այգիները, Պեկինի բուսաբանական այգին, ինչպես նաև՝ մետրոյի կայարանների թերթի կրպակները: Այն կգործի ամբողջ 2015 թվականի ընթացքում: Այն կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները՝ առանց սահմանափակումների: