15 ֆունտով զբոսաշրջիկներին առաջարկում են վերադառնալ «խորհրդային անցյալ»

Նախկին խորհրդային բունկերը, որը այցելուներին «տեղափոխում է» ԽՍՀՄ-ի ժամանակներ, դարձել է Լիտվայի զբոսաշրջային հիթը: Համալիրը գտնվում է Վիլնյուսից 25 կմ հեռավորության վրա: «1984.Գոյատևման դրամա» նախագծի սցենարով՝ սկզբում զբոսաշրջիկները փաստաթուղթ են ստորագրում, որով համաձայնություն են հայտնում, որ անհնազանդության դեպքում իրենց կարող են պատժել հոգեբանորեն կամ ֆիզիկապես:

Soviet Bunker

Դրանից հետո այցելուները անտառում հայտնվում են Կարմիր բանակի «որոգայթում»: Այնուհետև «գերիներին» տանում են բունկեր, որտեղ նրանք անցկացնում են ավելի քան երեք ժամ: Շրջագայության ծրագիրը ներառում է հարցաքննություն, որին կմասնակցեն ինչպես դերասաններ, այնպես էլ՝ նախկին ԿԳԲ սպաներ, ինչպես նաև՝ այցելություն ստորգետնյա թունելներ և ֆիզիկական աշխատանք: Տուրի վերջում հյուրերին կառաջարկեն տավարի պահածո և մեկ բաժակ օղի: Տուրի արժեքը շուրջ  15 ֆունտ է:

You might also like