Ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսին Բարսելոնայում կբացի սեփական ռեստորանը

Ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս իսպանական «Բարսելոնա» ակումբում, Կատալոնիայի մայրաքաղաքում կբացի սեփական ռեստորանը։ Բարսելոնայի գլխավոր  Avenida Diagonal  փողոցին մոտ Carrer d’Enric Granados, 86 հասցեում գտնվող հաստատության համասեփականատերեր են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին և   հայտնի ռեստորատոր Իգլեսիաս  եղբայրները։

img_ebernal_20160315-170813ta-kgXB-U40448842476LDD-992x558@LaVanguardia-Web

Հազար քառակուսի մետր մակերեսով  Bellavista del Jardin del Norte անունը կրող ռեստորանը  կհիշեցնի քաղաքի մանրակերտ՝ իր տներով և փողոցներով։ Յուրահատուկ ձևավորմամբ յուրաքանչյուր սրահում կմատուցվեն տարբեր խոհանոցների ուտեստներ․ գրում է Lenta.ru-ն։ Ռեստորանում հնարավոր կլինի հետևել ֆուտբոլային խաղերին, խաղալ վիդեոխաղեր, կարդալ գրքեր գրադարանում և պարել։ Ռեստորանը կկառավարի միշլենյան խոհարար։ Ներկայումս ռեստորանը անձնակազմ է հավաքում, այնպես որ բացումը սարերի հետևում չէ։

You might also like