Դորտմունդը, որն ունի բազմամյա ֆուտբոլային ավանդույթներ, բացել է թանգարան՝ նվիրված այդ հայտնի սպորտաձևին։ Ֆուտբոլի թանգարանը իր դռներն է բացել գլխավոր երկաթուղային կայարանի առջև և նախատեսված է մեծաքանակ զբոսաշրջիկների համար, ովքեր քաղաք են այցելում, այդ թվում՝ նաև ֆուտբոլի, տեղական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի համար, որի կազմում էլ, ինչպես հայտնի է, հանդես է գալիս հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Նոր թանգարանը արժեցել է 40 միլիոն եվրո, որի մեծ մասը հատկացրել է տարածաշրջանի ղեվավարությունը։ Մնացած 8 միլիոն եվրոն տրամադրել է գերմանական Ֆուտբոլի ֆեդերացիան։ Փորձագետները հաշվարկել են, որ այն բանի համար, որ թանգարանը սկսի եկամուտ բերել, այնտեղ ամեն տարի պետք է այցելի շուրջ 270 հազար երկրպագու։
Նշենք, որ մուտքի տոմսը արժե 17 եվրո, ինչը բավականին թանկ է՝ համեմատած մյուս գերմանական թանգարանների հետ։