Մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքում օրերս բացվել է երկրում առաջին թանգարանը՝ նվիրված սնունդին։ Ցուցահանդեսը նվիրված է սնունդի պատմությանն ու էվոլուցիային։
Հարկ է նշել, որ Bompas&Parr սնունդի թանգարանը սկսել է իր աշխատանքը Լոնդոնի խոշոր շուկաներից մեկում՝ քաղաքի կենտրոնի Սաութարկ թաղամասում։ Հետաքրքիր է, որ ստանդարտ ցուցանմուշներից բացի, այցելուներին առաջարկվում է ինտերակտիվ ձևաչափով հետևել սննդի ընթացքին՝ բերանից մինչև աղիքներ։
Թանգարանում կա նաև սենյակ՝ նվիրված ամենաառաջին ճաշացանկերին, ինչպես նաև՝ անսովոր մթերքներով և հուշանվերներով խանութ։