2016 թվականի փետրվարի 25-ին ԱՄԷ-ի խոշորագույն քաղաքում մեկնարկում է Սննդի ամենամյա փառատոնը, որին, ավանդաբար, մասնակցում են աշխարհի լավագույն խոհարարներն ու համադամասերները։ Այս անգամ ծրագիրը խոստանում է լինել ամենահագեցածը պատմության մեջ։ Առաջին անգամ տոնի շրջանակներում կանցկացվի ռեստորանային շաբաթ․ Դուբայի ավելի քան 30 ռեստորան կներկայացնեն հատուկ ճաշացանկ համադամասերների դատին և ի ուրախություն նրանց, ովքեր սիրում են համտեսել որևէ նոր բան։Այս տարի միջոցառման հագեցած ծրագրի գլխավոր թեման «Համերի տոնն» է։ Կազմակերպիչները խոստանում են, որ նման մոտեցումը կբերի բազմազանության, ստեղծագործական խանդավառության և կընդգծի Դուբայի կյանքի բազմազգ կոլորիտը։