Մադրիդում մինչև մարտի 31-ը տեղի կունենա Ruta del Cocido madrileno սննդային փառատոն: Միջոցառմանը, որը անցկացվում է արդեն երկրորդ անգամ, կմասնակցեն Իսպանիայի մայրաքաղաքի և նրա արվարձանների 29 ռեստորանները:
Փառատոնի շրջանակներում այցելուներին կտրվի հատուկ քարտ, որի մեջ մասնակից-ռեստորանում ուտեստ պատվիրելիս դրվում է նշում. այս մասին հայտնում է BuenaEspana-ն: Տարբեր ռեստորաններից ունենալով երկու նման նշում` քարտի տերը իրավունք է ստանում անվճար ճաշել կամ ընթրել:
Փառատոնի հիմնական նպատակն է` ցուցադրել Մադրիդի սննդային զբոսաշրջության բոլոր հնարավոր զարգացումները: Մրցակցության համար ռեստորաններին ներկայացված հիմնական ահանջն է եղել որակը և ոիտեստների ընտրությունը, որպեսզի դրանք շատ չհեռանան Կաստիլյան խոհանոցից: