Թռիչք՝ հատուկ հարմարավետությամբ

Finnair ավիաընկերության բիզնես դասի ուղևորներին կառաջարկեն փորձարկել նստատեղերի նոր տեսակները: Այս բազկաթոռների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են վերածվել մահճակալների:

Finnair

Նոր մոդելի տեխնիկական հատկանիշները թույլ կտան թռիչքը դարձնել առավելոագույնս  հարմարավետ: Բազկաթոռների երկարությունը 200 սմ է, լայնությունը՝ 58 սմ: Գլխամասում կտեղադրվի փոքրիկ լուսամփոփ:

Finnair

Յուրաքանչյուր ուղևոր կունենա ժամանցային ամբողջական համակարգ: Նոր բազկաթոռների տեղադրումը նախատեսված է  Airbus A330 և А340 ինքնաթիռների վերահամալրման ծրագրի շրջանակներում, որը կարժենա 29 միլիոն եվրո: Ավելի հարմարեցված ինքնաթիռներով առաջին չվերթները տեղի կունենան մայիսին:

You might also like