Փարիզից Նյու Յորք թռիչքը ավելի հեշտ կարելի է տանել, քան Նյու Յորքից Փարիզ․ ճանապարհորդների ինքնազգացողության վրա ազդում է ինչպես տարածությունը, այնպես էլ՝ շարժման ուղղությունը։
Մերիլենդի համալսարանի գիտնականները (University of Maryland) ներկայացրել են ուղեղի նյարդային բջիջների մաթեմատիկական մոդելը, որոնք կարգավորում են մեր կենսաբանական ժամերն ու բիոռիթմերը։ Ինչպես վստահեցնում է ուսումնասիրության ղեկավար Միշել Գիրվինը՝ մարդու կենսաբանական ժամացույցը միանում է 24 ժամից ավել։ Այդ պատճառով զբոսաշրջիկները ավելի հեշտ թռչում են դեպի արևմուտք և «երկարացնում» իրենց օրը։ Գիտնականները պնդում են, որ մարդը, ով անցնում է երեք ժամային գոտի արևմտյան ուղղությամբ, վերականգնվում է չորս օրվա ընթացքում։ Իսկ արևելք ճանապարհորդելու դեպքում ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Եվ որքան շատ են ժամային գոտիները, այնքան՝ տարբերությունը նկատելի է։
Այդպիսով, հետազոտությունը հերքել է տարածված կարծիքը, թե ամեն ժամային գոտու համար պահանջվում է մեկ օր վերականգնվելու համար։