«Մեխակի վերածնունդը» ծաղկային ցուցահանդես կանցկացվի Չեխիայում

Մեխակը Չեխիայում ասոցացվում է սոցիալիզմի ժամանակաշրջանի հետ։ Կարմիր մեխակը այն ժամանակ գլխավոր ծաղիկն էր, որը օգտագործվում էր տարատեսակ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Թերևս, այդ պատճառով  այսօր մեխակները այդքան էլ տարածված չեն․ գրում է ILoveCZ-ը։ Չեխիայի հարավում գտնվող Կրատոչվիլե ամրոցում որոշել են հաղթահարել նախապաշարմունքները  և «Մեխակի վերածնունդը» ցուցահանդեսով ներկայացնել և ապացուցել, որ մեխակը շատ գեղեցիկ ծաղիկ է։

«Մեխակի վերածնունդը» անունը երկիմաստ է, քանի որ մեխակը որպես ծաղիկ և  դեկորատիվ մոտիվ շատ հայտնի է եղել հենց վերածննդի դարաշրջանում։ Ծաղկային ցուցահանդեսը կտևի մայիսի 21-ից  26-ին։

Հասցե՝ zámek Kratochvíle, Petrův Dvůr 9, Netolice։ Czech Republic։

You might also like