Պյացցա դել Դուոմոն կամ Տաճարային հրապարակը հանդիսանում է Ֆլորենցիայի գլխավոր հրապարակը և իտալական քաղաքի այցեքարտերից մեկը և հայտնի է իր Ռենեսանսի ժամանակաշրջանի ճարտարապետությամբ։ Հենց այդ պատճառով տեղաբնակները կտրականապես դեմ են, որ այդ վայրում կառուցվի Մաքդոնալդսի հերթական ռեստորանը։
Ավելի քան 12 հազար ֆլորենցիացի ստորագրել է այդ պատմական վայրում ֆաստֆուդի ռեստորանի կառուցման դեմ խնդրագրի տակ։ Բողոքարկմանը կողմ է նաև քաղաքի քաղաքապետը՝ նշելով, որ Ֆլորենցիայի հենց սրտում Մաքդոնալդսի հայտնվելը կհակասի քաղաքի քաղաքականությանը, որը կողմ է հանդես գալիս ավանդույթների և ինքնության պահպանմանը։ Նշենք, որ Պյացցա դել Դուոմոյից մի քանի քայլ հեռավորության վրա արդեն գործում է Մաքդոնալդսի 3 ռեստորան։