Ֆլորենցիայում տեղի կունենա Պաղապաղակի փառատոն` Gelato Festival, որը չի կարող բաց թողնել այս սառը անուշեղենի և ոչ մի սիրահար: Միջոցառման ծրագրում են ցուցահանդեսներ, տոնավաճառներ, պաղպաղակի դպրոցներ և այս մթերքի բոլոր տեսակների համտեսում` պատրաստված ամենատարբեր բաղադրատարերից:
Փառատոնի անցկացման վայրը պատահական չէ ընտրված. պաղպաղակի ծագման տարբերակներից մեկի համաձայն` այս ստեղծվել է հենց այս քաղաքում: Լեգենդի համաձայն` XVI դարում հավեր վաճառող մի վաճառական նորաձև էր դարձրել օշարակների մատուցումը հարուստների միջոցառումներին: Նա մասնակցել է «Դեռևս չմատուցված անսովոր ուտեստների» մրցույթին և, պատրաստելով յուրօրինակ սառեցված աղանդեր, հաղթել է մրցույթում: Նրա «քաղցր և սառեցված աղանդերի» փառքը տարածվել է ողջ Տոսկանիայում, իսկ երբ 14-ամյա Եկատերինա Մեդիչին ամուսնանում է ապագա թագավոր Հենրի II-ի հետ և տեղափոխվում Ֆրանսիա, վաճառականը հետևում է նրան:
Փառատոնը կանցկացվի մայիսի 23-ից 27-ը: Մի շարք տաղավարներում կներկայացվեն պաղպաղակի տարբեր տեսակներ` ավանդականներից, մինչև էկզոտիկ: Հյուրերը կարող են ոչ միայն գնահատել դրանց համը, այլև ծանոթանալ պաղպաղակի և այլ մթերքների յուրահատուկ համադրումներին: