Լողացող պատկերասրահ կբացվի Պրահայում

Նոյեմբերի  17 -ին Պրահայի բնակիչներն ու հյուրերը կարող են այցելել լողացող պատկերասրահ, որն այդ օրը խարիսխ կնետի Ռաշինի ափին  (Rašínově nábřeží): Bojda պատկերասրահում ներկայացված են չորս չեխ վարպետների՝ ապակու հետ  աշխատող Միրոսլավ Լիդերհաուզի, քանդակագործ Յարոմիր Շվարժիչեկի, նկարիչ Պետեր Վորժիշեկի և գեղարվեստական դարբնագործության մասնագետ Լիբոր Գուրդի  աշխատանքները: Ցուցասրահ կարելի է այցելել ժամը 17:00-ից 0:00-ն: Գարնանը նավը կուղևորվի նավարկության եվրոպական գետերով: Տեղական կանգառներում վարպետները մտադիր են անցկացնել դասընթացներ արվեստի սիրահարների համար: Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ նկարիչներին. գրում է ILOVECZ.RU-ն:

You might also like