Ավիասնունդը համեղ լինել չի կարող

Ավիաուղևորները հաճախ են դժգոհում ոչ համեղ սնունդից, որը նրանց մատուցում են թռիչքի ժամանակ:Այս առումով փորձագետները հիշեցնում են, որ այդ դժգոհությունները միշտ չէ, որ հիմնավորված են լինում: Ավելի ու ավելի շատ ավիաընկերություններ են աշխատում իրենց ավիասնունդի ճաշացանկը բարելավելու ուղղությամբ: Այսպիսով,  Air France-ի ինքնաթիռներում զբոսաշրջիկներին առաջարկվում է այնպիսի դելիկատես, ինչպիսին է՝ ֆուա-գրան՝ հատուկ ձևով եթված սագի կամ բադի լյարդ:

Airmeal

 

Իսկ Austrian Airlines-ը հավելյալ վճարի դիմաց իր ուղևորներին կուրախացնի վիենական շնիցելով և սուշիով: Սակայն, մասամբ, այս ջանքերը ապարդյուն են. նշում է EturboNews-ը: Գիտնականների տվյալներով՝ ինքնաթիռների թռիչքի բարձրության վրա համային հնարավորությունները կրճատվում են 30%-ով:  Զգայական մեխանիզմների և ւ ընկալիչների վրա  ազդում են օդանավի սրահի ճնշումն ու չոր օդը:

Airmeal

Դա է պատճառը, որ բոլոր ուտեստները  տարօրինակ համ ունեն: Փորձագետները համադամասեր ճանապարհորդներին խորհուրդ են տալիս լավ ճաշել օդանավակայանների ռեստորաններում, միայն երկրի վրա կարելի է ակնկալել տվյալ ուտեստի բնական համը: Այդուհանդերձ, թռիչքի ընթացքում ուտեստների ընտրության հնարավորություն պետք է պարտադիր լինի:

You might also like