Բորտուղեկցորդուհիները չեն ցանկանում սեքսուալ տեսք ունենալ

Cathay Pacific հոնգկոնգյան ավիաընկերության բորտուղեկցորդուհիները պահանջում են փոխել շատ սեքսուալ համազգեստի դիզայնը: Ինչպես վստահեցնում են բորտուղեկցորդների արհմիությունում՝ բաց  հագուստը կարող է հանգեցնել սեռական ոտնձգությունների:  Cathay Pacific Airways Flight Attendants Union-ի ներկայացուցիչների խոսքերով՝ սպիտակ բլուզները շատ կարճ են, իսկ կարմիր շրջազգեստները՝ շատ նեղ, այդ պատճառով նման համազգեստով աշխատելը շատ անհարմար է:

Cathay Pacific

Արհմիությունում հիշեցնում են, որ համազգեստը ներկայացվել է դեռևս  2011 թվականին, և այդ ժամանակից սկսած բորտուղեկցորդուհիները մշտապես բողոքներ են ներկայացնում: Նշվում է, որ բորտուղեկցորդուհիները չեն պահանջում, որ ամբողջովին փոխվի հագուստի դիզայնը, նրանք միայն ուզում են, որ որ բլուզները երկարացնեն և կիսաշրջազգեստները լայնացնեն:

Cathay Pacific

Ըստ հոնգկոնգյան հավասար հնարավորությունների հանձնաժողովի փետրվարի ուսումնասիրության՝ տեղական բորտուղեկցորդների  27% -ը ենթարկվել են ոտնձգությունների վերջին տարվա ընթացքում: Տուժածների մեծամասնությունը կանայք են:

You might also like