Ճապոնիայում հասունանում է հերթական ավիացիոն սկանդալը: Այս անգամ նրանում ներգրավված է տեղական բյուջետային Skymark Airlines ավիաընկերությունը: Ավիափոխադրողի բորտուղեկցորդուհիները դժգոհ են նոր համազգեստից, մասնավորապես՝ «գրգռիչ» կիսաշրջազգեստներից: Հագուստի նոր տարրը դարձել է ուղևորներ գրավելու քարոզարշավի մի մասը: Հենց դա է դարձել արհֆմիությունների դժգոհության պատճառը:
Բորտուղեկցորդների կարծիքով՝ Skymark -ի ղեկավարությունը բորտուղեկցորդուհիներին ապրանքի պես է վերաբերվում: Բացի այդ, «հազիվ ազդրերը ծածկող» կիսաշրջազգեստները դժվարություններ են առաջացնում աշխատանքի մեջ. բորտուղեկցորդուհիներին սկսում են լուսանկարել, երբեմն էլ՝ ոտնձգություններ կատարել:
Skymark-ի աշխատակցուհիները արդեն ղեկավարությանը բողոք են ուղարկել: Նրանում նրանք բացատրել են, որ կարճ կիսաշրջազգեստները բացասաբար են ազդում «աշխատանքի արդյունավետության վրա»: Ընկերությունը համաձայնել է բորտուղեկցորդուհիների հետ: Նրանց խոսքերով՝ աշխատակցուհիները իրավունք ունեն հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից: Եվ եթե այն նրանց սրտով չէ, ոչ ոք չի արգելի նրանց փոխարինել այն ավելի պահպանողական համազգեստով: