Լոնդոնի 5 անգնահատելի տեսարժան վայրերը

Լոնդոնը ամենահայտնի  տուրիստական քաղաքներից մեկն է: Կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնց մասին Միացյալ Թագավորություն այցելող զբոսաշրջիկների մեծ մասը չգիտեն: Արևմտյան ԶԼՄ-ները անվանել են լոնդոնյան հինգ ամենաանգնահատելի  գեղատեսիլ վայրերը:

1. Kew Bridge Steam Museum. Բրիտանացիները վաղուց են սովորել ջուրը էներգիայի վերածել: Այս արտասովոր թանգարանում այցելուներին տեղեկացնում են այդ գործընթացի մասին, ինչպես նաև` ցույց են տալիս բազմաթիվ սարքեր, որոնք ստեղծվել են արդյունաբերական հեղափոխության ընթացքում: Այդ սարքերը աղմուկ են արձակում և շատ սիրված են երեխաների կողմից:



2. The Wapping Project. սա Լոնդոնի բացառիկ արվեստի վայրերից է` տեղակայված նախկին էլեկտրակայանի վայրում: Նոր սեփականատերերը սարքերի մեծ մասը թողել են իրենց  տեղում,  որն էլ համալիրին հետինդուստրիալ հմայք է տվել: Պատկերասրահում ցուցադրվում է ժամանակակից նկարիչների բազմաթիվ ստեղծագործություններ:



3. Jewel Tower. սա քարե աշտարակ է, որն էլ հանդիսանում է միջնադարյան ամրոցից մնացած միակ բեկորը: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 1365 թվականին: Այժմ այդտեղից կարող են իմանալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատմության մասին, ինչպես նաև` այցելել սրճարան և հուշանվերների խանութ:

4. Richmond Park. կօգնի փախչել քաղաքային իրարանցումից` Լոնդոնից դուրս չգալով: Դա բլուրներով, մարգագետիններով, այգիներով և ջրավազաններով հսկայական տարածք է: Այնտեղ ապրում են կարապները, եղնիկները և բազմաթիվ այլ կենդանիներ: Այգին համարվում է բնության կողմից ստեղծված ազգային ժառանգություն:

5. Dental Museum. սա թանգարան է` նվիրված ատամնաբուժության պատմությանը: Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում այդտեղ չգնալ, քանի որ այնտեղ կան ցուցանմուշներ, որոնք պատմում են ավելի վաղ ատամնաբուժության սարսափելի պատմությունների մասին:

You might also like