Հինգ վայր աշխարհում, որտեղ չեն թողնում կին զբոսաշրջիկներին

Չնայած առաջընթացին և աշխարհում ընդունված սեռերի հավասարությանը, երկրի վրա պահպանվել են մի քանի վայրեր, որտեղ արգելված է  կանանց մուտքը: Ամերիկացի լրագրողները զբոսաշրջիկների համար անհասանելի վայրերի ոչ մեծ ցանկ են կազմել: «Արգելված վայրերի» մեծ մասը կապված է մշակութային ավանդությունների և կրոնական հայացքների հետ: Օրինակ, Սաուդյան Արաբիա կինը կարող է այցելել, սակայն միայն տղամարդու ուղեկցությամբ, ով մտերիմ բարեկամ է,  կամ  համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ: Կրոնական սրբավայրերից, որտեղ թույլատրում են տղամարդ զբոսաշրջիկների, իսկ կին զբոսաշրջիկներին արգելում են, կարելի է առանձնացնել   Հունաստանում գտնվող Աֆոն լեռը:

Greece

Այնտեղ չեն թույլատրում ոչ միայն կին զբոսաշրջիկի, այլև ցանկացած իգական սեռի ներկայացուցչի, ներառյալ` կատուներին: Մումբայում XV դարի Հաջի Ալի մզկիթը բաց է կանանց համար միայն մասամբ: Այդ ամենը վերջերս է պարզ դարձել, երբ զբոսաշրջուհիների խմբին չէին թույլատրել մոտենալ գերեզմանային համալիրին: Իրավապաշտպանները այս առթիվ  Հնդկաստանի կաառավարությանը պատասխանատվության են կանչել, բայց նրանք այդ հարցը թողել են մզկիթի ադմինիստրացիայի հայեցողությանը: Եվ այժմ կանանց մնում է համալիրի մի փոքրիկ հատվածը, իսկ տղամարդկանց, անկախ կրոնական հայացքներից, թույլատրում են գրեթե բոլոր մասերում:

Bombay, Mumbai, Haji-Ali-mosque

Կանայք չեն կարող տեսնել նաև Ճապոնիայի սուրբ լեռ` Omine-ը, չնայած այն բանին, որ բուդդայական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում. այնտեղ նախկինի պես թույլատրում են միայն տղամարդկանց, քանի որ համարում են, որ կանայք կշեղեն ուխտավորների և վանականների ուշադրությունը: Բացի դրանից, FoxNews-ի «արգելված վայրերի» ցուցակում կա մեկ ուղղություն, որը ընդհանրապես կապ չունի կրոնի և մշակույթի հետ: Դա Մյունխենի Galaxy ջրաշխարհն է: Նրա արագընթաց ջրասահքերից մեկում շատ կանայք կարճ ժամանակահատվածում վնասվածքներ են ստացել  և այցելուների անվտանգության համար հիմա այնտեղ կանանց չեն թողնում: Հետաքրքիր է, որ տղամարդիկ այս ջրասահքում չեն վնասվում:

You might also like