1. Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե, Աֆրիկա), որի երկրորդ անվանումը Աֆրիկայի «Շառաչող ծուխ» է, գտնվում է Զիմբաբվե գետի վրա: Նրա լայնությունը հազար ութ հարյուր մետր է, բարձրությունը՝ հարյուր քսան մետր: Նրա գեղեցկությունը հնարավոր է գնահատել միայն երկնքից, այլապես մարդկային աչքը ունակ չէ ընկալել նրա վեհ պատկերը: Նրա տարբերակիչ առանձնահատկությունը աշխարհում ամենալայն, չհատվող ջրային պատն է: Այս ջրվեժը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաբնական հրաշալիքներից մեկը:
2. Անխել ջրվեժը (Վենեսուելա) համարվում է ամենաբարձր և, միևնույն ժամանակ, աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը: Շատ կայքեր այն իր գեղեցկությամբ առաջին հորիզոնականում են դնում: Նրա բարձրությունը 1054 մետր է, իսկ ճնշումը այնպիսին է, որ ջրի մեծ հոսքը ստեղծում է խիտ մառախուղ մի քանի կիլոմետր շառավղով:
3. Նիագարա ջրվեժ (ԱՄՆ): Այս ջրվեժը առավել հայտնի է և «շրջանառվող»: Այն համարվում է ամնեահզոր և ամենահասանելի ջրվեժը՝ Հյուսիսային Ամերիկայի տարբեր դիտահրապարակներից դիտարկելու տեսանկյունից: Գտնվում է Նիագարա գետի վրա ԱՄՆ-ի ր Կանադայի սահմանին և իր մեջ ներառում է երեք ջրվեժ՝ Նալ (կամ Կանադական ջրվեժ), Ամերիկյան ջրվեժ և Ֆատա ջրվեժ: Նրա ոչ շատ բարձր բարձրությունը (հիսուներկու մետր) փոխհատուցվում է երկարությամբ:
4. Իգուասու ջրվեժը (Բրազիլիա) գտնվում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին: Այն իր ուժեղ աղմուկի համար, որը լսվում է կիլոմետրերի հեռավորությունից, նաև անվանում են «Դևի կոկորդ»: Այն աշխարհի ամենահզոր ջրվեժներից մեկն է: Իրականում, սա մեկ ջրվեժ չէ, այլ երկու հարյուր յոթանասունհինգ ջրվեժների համակարգ, որոնք U տառի տեսքն ունեն:
5. Երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենագեղեցիկ և առավել հզոր ջրվեժներին, միշտ հիշվում են նաև Խորվաթիայի Ազգային պարկում գտնվող տասնյակ ջրվեժները, այսպես կոչված՝ Պլիտվիցյան լճերը: