1905 թվականի հունվարի 26-ին հարավային Աֆրիկայում գտնվել է աշխարհի ամենամեծ ալմաստը: Առաջարկում ենք ծանոթանալ նրան և մյուս մեծ թանկարժեք քարերին:
1. Կուլլինանը (կամ «Աֆրիկայի աստղը») աշխարհում ամենամեծ ալմաստն է: Երբ հայտնաբերվել է այս հանքանյութը, այն կշռել է ավելի քան 600 գրամ: Այն գտել է Թոմաս Էվան Պաուելը` «Պրեմիեր» հանքահորի աշխատակիցը, որն այն ժամանակ պատկանում էր Թոմաս Կուլլինանին: Վերջինիս պատվին էլ հենց անվանակոչվել է թանկարժեք քարը: Երկար ժամանակ թանկարժեք քարը գնորդ չուներ: Բայց դա վերջապես տեղի ունեցավ և Կուլլինանը գնեց Տրանսվաալի ` Անգլիայի նախկին գաղութի ղեկավարությունը: Իսկ 1907 թվականին որոշվեց Կուլլինանը նվիրել Էդուարդ VII-ին ծննդյան օրվա կապակցությամբ:
Ըստ ժամանակակից գեմմոլոգների գնահատման` այսօր Կուլլինանը արժի 94 տոննա ոսկի: 1908 թվականին որոշում է կայացվել բաժանել «Աֆրիկայի աստղը» մի քանի մասերի, և արդյունքում ստացվել է 105ադամանդ` 212.7 գրամ քաշով: Տասը առավել խոշոր ադամանդները զարդարել եմ Բրիտանական կայսրության թագը: Մյուս 96 ադամանդներից յուրաքանչյուրի քաշը կազմում է 1.5 գրամ:
2. «Հազարամյակի Շափյուղա»` խոշոր, փորագրված երկնագույն շափյուղա: Այս հանքանյութը հայտնաբերվել է 1995 թվականին Մադագասկարում: Տեղական մամուլի կողմից անվանվելով ազգային գանձ` շափյուղան գնահատվել է 90-500 միլիոն ամերիկյան դոլար: Այն փոքր մասերի բաժանելու փոխարեն որոշվել է զարդարել փորագրությամբ: Այդ աշխատանքի համար հրավիրել են համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-զարդագործ Ալեսսիո Բոսկիին:
Ամիսներ տևած հետազոտությունների և նախագծումների արդյունքոււմ ստեղծվեց արվեստի նմուշ «Հազարամյակի շափյուղան»: Հանքանյութի վրա փորագրվել են պատմական տարբեր ժամանակաշրջանների հայտնի գործիչները: Այսպիսով, «Հազարամյակի Շափյուղայի» վրա կարելի է տեսնել Քրիստափոր Կոլումբոսին, Միքելանջելոյին, Մոցարտին, Ռուսսոյին, Նյուտոնին, Շեքսպիրին, Լաո Ցզիին, Ալբերտ Էյնշտեյնին և այլ հայտնի մարդկանց: Քարի ընդհանուր քաշը կազմում է 2.5 կիլոգրամ:
3.Աշխարհի խոշորագույն զմրուխտը: Այն կշռում է երեք կիլոգրամից ավել և հայտնաբերվել է Կոլումբիայի Բոյակա վարչատարծքում 15 տարի առաջ: Հանքանյութի արժեքը բնութագրվում է որպես «անչափելի»:
Հետաքրքիր է, որ որոշ պարբերականներում ամենամեծ զմրուխտ անվանում են Տեոդորը, որը հայտնաբերվել է Բրազիլիայում և տարվել Հնդկաստան: Նրա քաշը կազմում է 11.5 կիլոգրամ: Սակայն շատ փորձագետներ կասկածում են, որ ամբողջ քարը զմրուխտ է: Ենթադրվում է, որ նրա մի մասը կարող է լինել մեկ այլ տեսակի բյուրեղ, որը մեծ արժեք չի ներկայացնում:
4. «Ազատության զանգակ»` աշխարհի ամենամեծ ռուբինը: Այս թանկարժեք քարը հայտնաբերվել է Արևելյան Աֆրիկայում 1950-ական թվականներին: Այն կշռում է 1.7 կիլոգրամ և քանդակված է Ազատության զանգակի`Մեծ Բրիտանիայի դեմ անկախության համար մղվող պայքարի ամերիկյան խորհրդանիշներից մեկի տեսքով: Փորձագետների գնահատմամբ` այս թանկարժեք քարի գինը կազմում է շուրջ երկու միլիոն դոլար: Երկար ժամանակ այս ռուբինը պահվել է Դելավեր նահանգի ոսկերչական խանութում, բայց 2011 թվականի նոյեմբերի սկզբին «Ազատության Զանգակը» գողացվել է:
Այսօր ՀԴԲ-ն խոստանում է վճարել 10հազար դոլար նրան, ով կտրամադրի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա գտնել և ձերբակալել հանցագործներին: Հետաքրքիր է, որ ռուբինները մշտապես բարձր հեղինակություն են վայելել ասիական երկրներում: Դրանք օգտագործվել են Հնդկաստանի և Չինաստանի ազնվականների զենքն ու զրահը զարդարելու համար: Բացի այդ, ռուբինները հաճախ դրվում են ասիական կառույցների հիմքի մեջ: Կարծիք կա, որ այն երջանկություն է բերում այդ շենքում ապրողներին:
5.«Քվինսլենդի Սև Աստղը» շափյուղա` աշխարհի ամենամեծ աստղաձև շափյուղան: 146.6 գրամ կշռող այս սև շափյուղան հայտնաբերվել է Ավստրալիայում 1930 թվականին: 1960-ական թվականներին այս քարը Հոուփ ալմաստի (9 գրամ քաշով) հետ ցուցադրված էր ԱՄՆ-ի Սմիթսոնյան ինստիտուտի Բնական պատմության թանգարանում:
Իսկ 2007 թվականին այն ներկայացվել է Կանադայի Օնտարիո Թագավորական թանգարանի ցուցասրահում: Ներկայումս շափյուղան պատկանում է անհատների և չի ցուցադրվում հանրությանը: Մեծությամբ երկրորդ աստղաձև շափյուղան` 112.7 գրամ քաշով «Հնդկաստանի աստղն» է: Այն կարելի է տեսնել Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարանում: Աստղաձև շափյուղան շափյուղայի մի տեսակ է: