2 տարի առաջ սոցիալական ցանցերից մեկի օգտատերերի շրջանում հարցում է անցկացվել այն մասին, թե որ կենդանուն են նրանք համարում ամենատգեղը։ Առաջին տեղը, գրեթե միաձայն, տրվել է կաթիլ-ձկանը, որի մարմինը բավականին տարօրինակ տեսք ունի։
Հենց այս, աշխարհի ամենատգեղ կենդանուն ինչ-որ մեկը որոշել է նորաձև սրճարան նվիրել։ Հաջորդ ամռանը Լոնդոնում կբացվի Blobfish Cafe սրճարանը, որտեղ կաշխատեն երիտասարդ, տաղանդավոր խոհարարներ, իսկ սրահում հյուրերի համար կտեղադրվեն ձկներով ակվարիումներ։
Քանի որ այս արարածները ապրում են մեծ խորություններում, նրանց համար կսահմանվի բարձր ճնշում և կիսամթություն, այնպես որ շոյել ամենատգեղ կենդանիներին չի հաջողվի։ Հիմնադիրների խոսքերով՝ սրճարանը մասնագիտացած կլինի ծովամթերքների վրա, բայց կաթիլ-ձուկ ճաշացանկում չի լինի։