Ռուսական «Սոյուզ» տիեզերանավերով տուրիստական չվերթերի կազմակերպմամբ զբաղվող Space Adventures ընկերությունը ծրագրում է 2017 թվականին իրականացնել առաջին կոմերցիոն չվերթը դեպի Լուսին: Ինչպես հաղորդում է ռուսական vz.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Անդերսոնը:
«Մեզ հաճախ են հարցնում, թե մենք երբ կիրագործենք այդ առաքելությունը: Արդեն մեկ տոմս վաճառել ենք, և ծրագրում ենք երկրորդը վաճառել մոտ ժամանակներում: Մենք ծրագրում ենք դա իրականացնել «Ապոլոն» ծրագրի 50-ամյակի կապակցությամբ», – ասել է նա` հավելելով, որ «Ապոլոն-1»-ի թողարկումը եղել է 1967 թվականի փետրվարին, որը ողբերգական ավարտ է ունեցել:
Space Adventures ընկերությունը «Սոյուզ»-ով տուրիստական ուղևորությունների մասին հայտարարել էր դեռ 2005 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ մեկ տոմսի արժեքը 100 մլն դոլար էր:
2011 թվականի հունվարին ընկերությունը հայտնել էր, որ երկու տոմսերից մեկը 150 մլն դոլարով վաճառել է մասնավոր մի անձի:
Աղբյուրը` Tert.am