Առաջին տիեզերական զբոսաշրջիկները կարող են Լուսնի ուղեծիր ճանապարհորդության մեկնել արդեն 2018 թվականին: Այս տվյալներն է ներկայացնում BBC Online պորտալը: Space Adventures ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է տիեզերական տուրիզմով, արդեն սկսել է դեպի տիեզերք տուրերի վաճառքը: Ընդ որում՝ ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ հատուկ իրարանցում դեռևս չի նկատվում: Հավանաբար դա կապված է ուղեգրի արժեքի հետ: Սակայն, առնվազն երկու զբոսաշրջիկ հաստատ կմեկնեն Լուսին 2018 թվականին: Դեպի տիեզերք ուղևորությունները կիրականացվեն «Союз» տիեզերանովով: Թռիչքից առաջ յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է պարտադիր տասնօրյա ադապտացիա անցնի միջազգային տիեզերեկան կայանում Լուսնից 100 կմ հեռավորության վրա: