2016թ հունիսի 4-5, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում:
Գոմք և Մարտիրոս համայնքները գտնվում են Երևանից 154 կմ հեռավորության վրա: Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել «Միօրյա» և «Երկօրյա» տարբերակներով: Միօրյա տարբերակի տեպքում Դուք հնարավորություն կունենաք մասնակցել միայն հունիսի 4-ին տեղի ունեցող միջոցառումներին: Ստորև կարող եք ծանոթանալ նաև միջոցառման ծրագրին: Այն ծառայությունները, որոնցից օգտվելիս անհրաժեշտ է կատարել հավելյալ վճարում մատնանշված են «վճարովի – արժեք» գրառմամբ:
Գրանցման վերջնաժամեկտը՝ 20 մայիսի 2016
Հունիսի 4
08:00 – Մեկնում Երևանից
12:30 Փառատոնի բացման արարողություն
12:30 – 14:00 Հեծանվային գավաթ
11:00 – 18:00 Էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք
13:00 – 14:00 Ճաշ (վճարովի – 1500 ՀՀԴ)
14:00 – 19:00 Քայլարշավներ Գոմք համայնքի էկոերթուղիներով (Խաչքար-մատուռ, Կամարաձոր, Խաչքարերով փորագրված ժայռ, Գոմքի լիճ)
14:00 – 19:00 Բուսաբանական էքսկուրսիա
14:00 – 19:00 Ժայռամագլցում
14:00 – 19:00 Ձիարշավներ (վճարովի 1500 ՀՀԴ և 10 000 ՀՀԴ)
19:00 Ընթրիք (վճարովի – 1500 ՀՀԴ)
19:30 Միօրյա տուրի մասնակիցների մեկնում Երևան
20:00 Երեկոյան խարույկ, դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ և համերգային ծրագիր
Գիշերակացը վրաններում
Հունիսի 5
07:00 – 09:00 Նախաճաշ տեղական և տնական սնունդով, ուրցով թեյ բոլորին (ներառված է մասնակցության վճարում)
08:00 – 12:00 Թռչնադիտարկում
09:00 – 10:00 Յոգա
10:00 – 15:00 Քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի տեսարժան վայրեր (հին Մարտիրոս, Սբ Աստվածածին եկեղեցական համալիր, ժայռափոր եկեղեցի և լեգենդար Չմոյի լիճ)
13:00 – 14:00 Ճաշ (վճարովի – 1500 ՀՀԴ)
16:00 Հետ վերադարձ Երևան
Գրանցման համար այցելեք այս էջ »
Միջոցառման պաշտոնական խումբը Facebook-ում »