ԵՊՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ամբիոնի տարածքում, այսօր` ապրիլի 7-ին, բացվել է Հայաստանում առաջին մասնագիտացված 17 տեղանոց հեծանվակայանատեղին: Հեծանվային կայանատեղու կառուցումն իրականացվել է «Հեծանիվ պլյուս Էկո» մարզական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրագործման համար ծախսվել է 300 հազար դրամ:
Ըստ «Հեծանիվ պլյուս Էկո» կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանի, հաջորդ հեծանվակայանատեղին նախատեսվում Է բացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տարածքում, որի ղեկավարության հետ արդեն նախնական պայմանավորվածություն կա:
Նրա ներկայացմամբ, Երևանում առաջին մասնագիտացված հեծանվակայանատեղիի բացումը կարող է վարակիչ լինել: / News.am