2015 թվականի փետրվարի 1-ի գիշեր լույս 2-ին Դուբայում այրվել է աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ «Բուրջ Խալիֆա» աշտարակը:
Պատահարի մասին հայտնել են սոցիալական ցանցերի օգտատերերը, ովքեր ականատես են եղել հրդեհին: Լուսանկարներում երևում է, որ այրվում է երկնաքերի վերևի հատվածը: Twitter-ի որոշ օգտատերեր նաև հաղորդել են շտապ օգնության և հրշեջ ծառայության մեքենաների շարասյան մասին, որոնք շտապել են դեպի դեպքի վայր:
Իր հերթին, ԱՄԷ-ի ամենամեծ քաղաքի ոստիկանությունը չի հաստատում հրդեհի մասին լուրը: Ըստ իրավապահ մարմինների՝ բազմաթիվ լուսանկարներում պատկերված են միայն ամպեր և մառախուղ: