Ֆիննական Տամպերեն ճանաչվել է շոգեբաղնիքների համաշխարհային մայրաքաղաքը
Շոգեբաղնիք այցելությունը Ֆինլանդիա այցելող զբոսաշրջիկների ծրագրում պարտադիր կետերից է։
Շոգեբաղնիքի միջազգային ասոցացիան Ֆինլանդիայի հարավում գտնվող Տամպերե քաղաքն անվանել է շոգեբաղնիքի համաշխարհային մայրաքաղաք։ Այդ կոչումը Տամպերեն ստացել է քաղաքում ու նրա շրջակայքում գտնվող բազմաթիվ բարձրակարգ հայտնի շոգեբաղնիքների համար։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Տամպերեում գործում են տասնյակ հասարակական շոգեբաղնիքներ, այդ թվում՝ ամենահինը Ֆինլանդիայում, որը բացվել է դեռևս 1906 թվականին։ Տամպերեի ամենանոր շոգեբաղնիքը բացվել է այս տարվա ապրիլին։
5,5 միլիոն մարդ բնակչությամբ Ֆինլանդիայում կա ավելի քան երկու միլիոն շոգեբաղնիք։ Ամեն տարի երկրում նշում են Շոգեբաղնիքի օրը և Շոգեբաղնիքի փառատոնը, ինչպե սնաև՝ անցկացնում շոգեբաղնիքի միջազգային ֆորում։