Ֆին դիզայներները նկարազարդել են Finnair-ի երկրորդ ինքնաթիռը

Ֆինլանդիայի ազգային ավիափոխադրող Finnair-ը և Marimekko նորաձևության տունը շարունակում են համագործակցել. ավիաընկերության արդեն երկրորդ ինքնաթիռը նոր սպասազգեստ է ստացել Marimekko-ի դիզայներների կողմից: Airbus 330-ի նոր ինքնաթիռներից մեկը «հագել է» նոր զգեստ, որը ստացել է «Անտառի բնակիչներ»  (Metsänväki) անվանումը. հայտնում է Finnair-ի մամուլի ծառայությունը:

Metsänväki

Ինքնաթիռը չվերթներ կիրականացնի Հելսինկիից դեպի Ասիայի 13 ուղղություններով, ինչպես նաև՝ Նյու Յորք: Բացի այդ, մայիսի վերջից սկսած ինչպես էկոնոմ, այնպես էլ՝ բիզնես դասի ուղևորները շրջապատված կլինեն Marimekko-ի դիզայնով, որի հայտնի  պատկերները կզարդարեն ծածկոցները, բարձերը, անձեռոցիկները, գլխի հենակները և, իհարկե, սպասքը:

Metsänväki

Marimekko-ի բազմաթիվ ապրանքներ նաև կներկայացվեն Finnair PlusShop  օնլայն-խանութի կատալոգներում  և ինքնաթիռում:  Marimekko-ից առաջին ինքնաթիռը, զարդարված  1965 թվականի «Մակի» կամ Unikko  կուլտային պատկերով, ներկայացվել է   2012  թվականի հոկտեմբերին:

You might also like