2017 թվականի նոյեմբերին Ֆինլանդիայի ազգային ավիափոխադրողը կսկսի կշռել իր ուղևորներին թռիչքից առաջ։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Ստացված արդյունքները պետք են «Ֆիննեյրին» (Finnair), որպեսզի հստակ որոշվի ինքնաթիռի ծանրաբեռնվածությունն ու կարգավորվի նրա լիցքավորումը։ Նշվում է, որ գործընթացը կլինի կամավոր և անանուն․ ադյունքները կիմանան միայն այն ուղևորները, ովքեր կհամաձայնեն կշռվել։
Հետաքրքիր է, որ կգրանցվի ուղևորի և նրա ձեռքի ուղեբեռի ընդհանուր քաշը։ Այդպիսով, ավիաընկերությունը կպարզի, թե ինչ քաշ ունեն հանգստի և գործուղման մեկնող ուղևորները։ Բացի այդ, «Ֆիննեյրը» կբացահայտնի նաև, թե որքանով է փոխվում ուղևորների հագուստի քաշը՝ կախված տարվա եղանակից։